Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 2-ից մեկնարկել է Երևան – Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը:Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։