Ալեն Սիմոնյանի առեղծվածային գործարքը. ինչպե՞ս է 20 մլն դրամանոց գույքը վաճառվել 5 անգամ թանկ․ Factor.am․ տեսանյութ

Մի քանի օր է՝ քննարկվում է, որ Հայաստանի նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը թաքցրել և չի հայտարարագրել Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկում իրեն պատկանող բնակարանը, գրում է Factor.am-ը:

Այս տեղեկությունը հրապարակեց «Փաստերի ստուգման հարթակը»՝ հրապարակելով Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունը, որին հաջորդեց Ալեն Սիմոնյանի հերքումը: Պարզելու համար, թե ով է բնակվում Աբովյան փողոցի 62 հասցեի 6-րդ բնակարանում և արդյո՞ք վերջինս կարող է սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություններ փոխանցել, այցելեցինք նշված բնակարան: 62 հասցեում գտնվող շենքի 6-րդ բնակարանում մեր այցելության պահին մարդ չկար: Հարևաններից մեկը, որը չցանկացավ տեսանկարահանվել, նշեց, որ այնտեղ բնակվում է Իրանի քաղաքացի:

Մանրամասն՝ տեսանյութում