Թուրքիայի Վան նահանգում ձերբակալվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ

Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը։

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, իսկ աֆղանստանցիները փոխանցվել են անօրինական ներգաղթյալների հարցերով զբաղվող կառույցներին։