Զելենսկին դիմել է Ռուսթավելիի պողոտայում հավաքվածներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրոպայի մի շարք մայրաքաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում՝ ի աջակցություն Ուկրաինայի տեղի ունեցող բողոքի ցույցերի, հայտնում է Aliq.ge-ն։

Երեք րոպեանոց ելույթում նախագահ Զելենսկին մեկ րոպե լռությամբ հարգել է Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով սպանված զինվորների, հրշեջների, ոստիկանների, խաղաղ բնակիչների հիշատակը և դիմել Եվրոպային։

«Ուզում եմ ձեզ կոչ անել՝ մի լռեք, դուրս եկեք փողոց և աջակցեք Ուկրաինային, մեր պայքարին, որովհետև եթե Ուկրաինան ոտքի չկանգնի, Եվրոպան չի կարող կանգնել, եթե մենք ընկնենք, դուք էլ եք ընկնելու։ Դուրս եկեք և հնարավորինս աջակցեք Ուկրաինային։ Եթե մենք հաղթենք պատերազմը, ինչը ես համոզված եմ, որ տեղի կունենա, դա կլինի ամբողջ ժողովրդավարական աշխարհի հաղթանակը, դա կլինի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, ազատության հաղթանակ ստրկության նկատմամբ»,- ասել է Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկու ուղերձը Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարների կողմից ընդունվել է ծափերով։

Լսվել են բացականչություններ՝ «Փառք Ուկրաինային»։