ԵՄ դեսպանն ու ՀՀ ՄԻՊ-ը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի առաջին հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումը՝ ծանոթության բնույթի այց էր՝ շնորհավորելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նոր պաշտոնը ստանձնելու առթիվ և հաստատելու ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԻՊ կառույցին։ ԵՄ դեսպանը ցանկություն հայտնեց շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը, ինչպես նաև երկուստեք մտքեր փոխանակվեցին մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ։

ԵՄ դեսպանն ընդգծեց իրավունքի գերակայության և ժողովրդավարության գործում ՄԻՊ ինստիտուտի կարևոր դերակատարությունը։ Ինստիտուտի անաչառությունն ու անկախությունը նպաստում է երկրում ժողովրդավարության որակի բարձրացմանը։

Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։