Մեր կերտած Քրիստոսը պետք է մեր հոգևոր և ազգային զարթոնքի խորհուրդն արտահայտի․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանջորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա պատմական հզոր գործ է, սա ազգի գործ է:

Մեր կերտած Քրիստոսը պետք է մեր հոգևոր և ազգային զարթոնքի խորհուրդն արտահայտի: Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ տրվեց՝ լավագույնն ու կատարյալը փնտրելու և իրենց աշխատանքներում արտացոլելու համար: Աստված պահապան մեզ բոլորիս…»։