Զենքին առանց դիպչելու նկարել եմ. վարչապետը վկայի կարգավիճակով հարցաքննվեց (Տեսանյութ)

Զենքին առանց դիպչելու նկարել եմ. վարչապետը վկայի կարգավիճակով հարցաքննվեց (Տեսանյութ)
Զենքին առանց դիպչելու նկարել եմ. վարչապետը վկայի կարգավիճակով հարցաքննվեց (Տեսանյութ)

Արթուր Այվազյանի (Մանախ) գործով որպես վկա քիչ առաջ դատարան ներկայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դատարանում հարցաքննվեց, ասաց, որ եթե որևէ բան չհիշի, ապա կարող են իր նախաքննական ցուցմունքը հրապարակել․ «Այո, Հայկ Սարգսյանին ճանաչում եմ, մեր շտաբի պետն է եղել, ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել։ Արթուր Այվազյանի հետ անձամբ առաջին անգամ եմ հանդիպել, բայց իմ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ նրանից նամակներ եմ ստացել։ Խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը, ես տանն էի, զանգեցին ինձ, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանը ինձ զանգեց ու ասաց, որ տղաների վրա հարձակում է եղել՝ Հայկ Սարգսյանի, ես գիտեի, որ նախընտրական շրջանի վերջին օրն էր և Հայկին խնդրել էի վերջին ժամերն օգտագործել։ Ես փորձեցի զանգել Հայկին, բայց նա չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով փորձեցի՝ ասացի ինձ զանգեն, ինձ ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի, որ արագ լքեն տարածքը և գան նախընտրական շտաբ»,-ըստ Factor.am-ի ասել է նա։ Ավելին՝ տեսանյութում։