Զելենսկին հրապարակել է Մեդվեդչուկի լուսանկարը՝ ձեռնաշղթաներով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Ուկրաինային Ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը՝ ձեռնաշղթաներով, գրում է «BBC»-ն: Վերջինը լքել էր Ուկրաինան ռուս-ուկրաինական «ռազմական հատուկ գործողությունների» մեկնարկից հետո:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրում է Մեդվեդչուկին պետական դավաճանության մեջ:

«Անցկացվել է հատուկ գործողություն Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից: Կեցցեք: Մանրամասները՝ ավելի ուշ», -գրել է Զելենսկին:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն չի մեկնաբանել այդ տեղեկությունը և «Ռիա-Նովոստի» գործակալությանը ասել է, որ շատ հնարավոր է՝ կեղծ տեղեկություն է: «Հիմա մեծ թվով ֆեյք տեղեկություններ են գեներացվում», -ասել է նա: