Նախնական տվյալներով Մակրոնը հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ որոշիչ փուլում, ըստ նախնական տվյալների, գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 58,2 տոկոսը՝ վերընտրվելով պաշտոնում: Երկրորդ փուլում Մակրոնի մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 41,2 տոկոսը։