Համբիկ Սասունյանը դուրս է եկել ոստիկանությունից

Համբիկ Սասունյանը, որը այսօր ավելի վաղ ոստիկանության ծառայողների կողմից բերման էր ենթարկվել, դուրս է եկել ոստիկանության բաժնից:

Նա ներկայացրել է իր բերման ենթարկվելու հանգամանքները. «Ես այսօր պարզապես քայլում էի, իսկ ոստիկանները տանում էին մեր երիտասարդներին, և ես պարզապես հարց տվի՝ ինչու եք ձերբակալում, բայց երկու հոգի ինձ բռնեցին ու վայրիորեն դրին մեքենայի մեջ: Գլուխս էլ խփեցի մեքենայի դռան վերևի մասին: Բոլորովին հուսախաբ եմ մեր ոստիկանության վարմունքով մեր ժողովրդի հետ»: