Կարեն Փոլադյանը հուլիսի 19-ից այլևս չի զբաղեցնելու Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը․ Factor.am

7 տարի դատական դեպարտամենտի ղեկավար աշխատած Կարեն Փոլադյանը հեռանում է։ Նա հուլիսի 19-ից այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից։

«Փոլադյանը երկուշաբթի օրվանից աշխատանքի չի ներկայանալու»,- ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Հարցին՝ Փոլադյա՞նն է ազատման դիմում ներկայացրել, թե՞ նրան ազատել են աշխատանքից, Շաբոյանն այլ մանրամասներ չհայտնեց։ Հիշեցնենք, որ ՔԿ-ն հունիսի 29-ին հայտարարել էր, որ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։