Այսօր առավոտյան ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի շրջանակներում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ինչպես նաև ակցիայի շատ մասնակիցների:
Ընդդիմության ներկայացուցիչները վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ, իսկ ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բերման ենթարկվածներ։