ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2022թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով. 

1. մեքենայական ուսուցում, 

2. տվյալների ճարտարագիտություն, 

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։ 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28: