ԿԲ-ն կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքի անկումը հավասարակշռվի․ Քերոբյան

Կենտրոնական բանկը կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքի անկումը հավասարակշռվի։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքով` տարբեր սեկտորների տնտեսվարողների, ինչպես նաև ԿԲ գործընկերների հետ պարբերաբար քննարկումներ են անցկացնում. դոլարի փոխարժեքի նվազումը հիմնականում արտահանողներին և ՏՏ ոլորտին է ավելի շատ մտահոգում։

Նախարարը ընդգծեց, որ երկրի ընթացիկ հաշիվը դրական է, ինչը նշանակում է, որ երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկողները։

«ԿԲ-ն ունի լայն գործիքակազմ, կարող են այնպես անել, որ ավելի հավասարակշռված փոխարժեք ունենանք: Դրամն ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ-ռուբլի հարաբերակցությունը կայուն է»,– ավելացրեց Քերոբյանը։