Արսեն Թորոսյանը ֆեյքերի խնդրով ԱԱԾ-ին է դիմելու. Factor.TV

Արսեն Թորոսյանը ֆեյքերի խնդրով ԱԱԾ-ին է դիմելու. Factor.TV
Արսեն Թորոսյանը ֆեյքերի խնդրով ԱԱԾ-ին է դիմելու. Factor.TV

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին: Պատճառը ֆեյսբուքյան որոշ օգտատերեր են, որոնք հատուկ խմբերում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում՝ այդպիսով ազդելով պատվաստումների թվի նվազմանը:

«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանցով, հավանաբար, կդիմենք այդ հարցով: Ընդհանրապես Ազգային անվտանգության հետ կապված ցանկացած հարցով ԱԱԾ-ն պետք է զբաղվի: Համաճարակներից զերծ մնալը մեր ազգային անվտանգության հարցն է»,- նշեց նախարարը:

Factor.am-ի հստակեցնող հարցին, թե երբ են ԱԱԾ-ին դիմելու ֆեյքերին չեզոքացնելու հարցով, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Մեր աշխատանքի ընթացքում, այդպես հատուկ օր չեմ կարող նշել, մենք միշտ համագործակցում ենք, ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունենում»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դիմել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ֆեյքերի հետ կապված: Առ այսօր հանրությանը հայտնի է բացահայտված միայն մեկ՝«Դուխով Հայաստան» կեղծ օգտատիրոջ մասին։

Նարեկ Կիրակոսյան