Ինչպիսի՞ արձագանքներ են ստացել Գլխավոր դատախազության բերած օրինակները և դրանց կիրառումը այդ երկրներում կամ միջազգային կառույցների կողմից. Fip

Fip.am-ը գրում է.

Գլխավոր դատախազությունը հուլիս 4-ին հայտարարեց, որ գլխավոր դատախազը դիմել է կառավարություն առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով։

«Վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա  տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ։

«Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- ասվում է հայտարարության մեջ:  

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Դատախազությունը որպես հիմնավորում բերում է Ռուսաստանի, Գերմանիայի և Վրաստանի օրինակը, բայց առավել մանրամասն անդրադառնում է Ռուսաստանին և Գերմանիային՝ այդ ոլորտում այդ երկրների կողմից իրականացված օրենսդրական կարգավորումներին։

Ավելին՝ սկզնաղբյուր կայքում: