Freedom House-ը հորդորում է Նիկոլ Փաշինյանին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր Թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում ԶԼՄ-ներին և խոսքի ազատությանը վերաբերող զարգացումներին: 

Թվիթում մասնավորապես նշվում է՝  

«Freedom House-ը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը, որն արտացոլված է ՀՀ կառավարության և ՔՀԿ-ների միջև ստորագրված Համագործակցության հուշագրում

Freedom House-ը նաև հորդորում է ՀՀ վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:

Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու երկրի համար կարևորագույն թեմաների շուրջ ապատեղեկատվությանը, որը վտանգում է Հայաստանի ժողովրդավարությունը»: