Այս տարվա չորս ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ ապրիլին արձանագրվել է 9.2 տոկոս տնտեսական ակտվիության ցուցանիշ։
«Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյաների հետ՝ ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ դինամիկա, և մեր խնդիրն է հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- հավելեց վարչապետը։
Նա նշեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով։ Շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում էր, բայց այս ցուցանիշները կբարելավվեն։ Առևտրի շրջանառությունը, վբարչապետի խոսքով, ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16. Տոկոսով։
«Եվ, անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է»,- ասաց նա։