Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան` ԱԳՆ խոսնակ. «Ազատություն»

Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան` ԱԳՆ խոսնակ. «Ազատություն»
Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան` ԱԳՆ խոսնակ. «Ազատություն»

Չինաստանի արտգործնախարար Վան Ինն մայիսին կայցելի Հայաստան, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Այցի օրակարգի մասին մանրամասներ չի հաղորդվում:

«ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարությունը, փոխանցում է, որ Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մայիսի վերջին` 24-ից 27-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան և Տաջիկստան»,- գրում է լրատվամիջոցը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանային այցով Չինաստանում էր մայիսի 14-ից 16-ը։ Նա այնտեղ հանդիպել է Չինաստանի երկրի նախագահ Սի Ծինփինին և վարչապետ Լի Քեցյանին։