Կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում փոքր աղբամաններ կտեղադրվեն․ Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում կավելանան փոքր աղբամանների թիվը։

«Հարգելիներս, վերջերս շատ էիք ասում, որ փոքր աղբմանաները քիչ են տեղադրված քաղաքում: Տեղեկացնեմ,որ շուտով քանակը կավելանա, քանի որ մոտ օրերս կհայտարարվի մրցույթ 1000 նոր աղբամանի գնման համար:

Նոր աղբամանները նախատեսված է տեղադրել կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 19-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց փոքր տոպրակներ տեղադրել բոլոր աղբամաններում։