Վթարվել է «Մսի կոմբինատ-Նորագավիթ» ջրատարը.«Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 26-ին` ժամը 12:00-19:00, Արցախի 4 նրբանցքի, Արշակունյաց պող. 123-330 շենքերի, 127/18-333/1 անհատական տների և Նորագավթի 1-14 փողոցների ջրամատակարարման դադարեցման պատճառը «Մսի կոմբինատ – Նորագավիթ» ջրատարի վթարն է:

Այս խոշոր՝ 1000մմ տրամագծով խողովակաշարի վնասված հատվածից Արցախի 4-րդ նրբանցքում` նորակառույց ՋԷԿ-ի մոտ, արտահոսում է վայրկյանում 15 լիտր ջուր:

«Շենգավիթ» շահագործման տեղամասի մասնագետներն անում են առավելագույնը` առաջիկա ժամերին նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնելու համար: