Էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Օգոստոսի 2-ին ժամը 12։25 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրական էներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ վարորդներին հորդորելով տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։