Կանցկացվի «Կորեական մշակույթի 3-րդ փառատոնը»

Կանցկացվի «Կորեական մշակույթի 3-րդ փառատոնը»
Կանցկացվի «Կորեական մշակույթի 3-րդ փառատոնը»

Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի դեսպանության նախաձեռնությամբ` ս. թ. մայիսի 17-20-ը, Երևանում կանցկացվի «Կորեական մշակույթի 3-րդ փառատոնը»:

Փառատոնի շրջանակում  կանցկացվի հետևյալ միջոցառումները. մայիսի 17-ին` ժամը 09:30-ին- «Տեկվանդո» /«Նիկա» մարզադաշտ/: Մայիսի 18-ին` ժամը 14:00-ին-«KBS K-POP WORLD FESTIVAL-2019» փառատոնի կիսաեզրափակիչ փուլ /«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»/: Մայիսի 19-ին` ժամը 13:00-ին- Կորեական ապրանքների ցուցահանդես /«Մոսկվա» կինոթատրոն/, ժամը 14:00-ին- «Մենք եղբայրներ ենք» ֆիլմի ցուցադրություն /«Մոսկվա» կինոթատրոն/, ժամը 17:00-ին – «Դոն Գջու. Պոետի դիմանկարը» ֆիլմի ցուցադրություն /«Մոսկվա» կինոթատրոն/:

Մայիսի 20-ին` ժամը 19:00-ին – հայ-կորեական «Գալա-համերգ» /«Արամ Խաչատրյան» համերգասրահ/:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։