Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: 

«Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն: 

Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- ասել է նա: