«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով կա մեկ զոհ և քսան տուժած։ Այդ մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը»,-պարզաբանել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը: