Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր. ոստիկանություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն, երթևեկության կարգավորում: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության ծառայողները մասնակցում են նաև տուժած անձանց տարածքից դուրսբերման և բժշկական հաստատություններ տեղափոխման աշխատանքներին: Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով: «Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր», -նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առևտրի կենտրոնում տեղակայված հրավառությունների նյութերի պահեստում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ. կա մեկ զոհ և 45 տուժած տուժած։