Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն ու հասավ եզրափակիչ

Սերբայի մայրաքաղաք Բելգրադում այսօր Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցակիցն ադրբեջանցի Մոհամադ Աբդուլաևն էր: Մենամարտն ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով, ինչի շնորհիվ նա հասավ եզրափակիչ։ Այսպիսով՝ Չալոյանն առնվազն արծաթե մեդալ ապահովեց մեր երկրի համար։

Այսօր երեկոյան ռինգ է դուրս գալու Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ): Նա ուժերը կչափի կուբացի Էնդի Կրուս Գոմեսի հետ:

Աղբյուր՝ Factor.am