Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ

Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։

Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիներիn դուրս բերելու ուղղությամբ։

Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»,- գրել է նա։