«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: