Հայաստանը Վրաստանից մեքենաների ներմուծման քառյակում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանում թեթև մեքենաների վերաարտահանման տեմպերը 9 տարվա ամենաբարձր մակարդակի վրա են։ Հաղորդում է Aliq Media-ն։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի 7 ամսում թեթև մեքենաների վերաարտահանումը երկրում կազմել է 370,8 մլն դոլար, որն ամենաբարձրն է 2013 թվականից ի վեր:

Վրաստանի 10 խոշորագույն արտահանող երկրների ցանկը հետևյալն է.

  • Ադրբեջան՝ 159,6 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 61,5 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 34,6 մլն դոլար,
  • Հայաստան՝ 32,6 մլն դոլար,
  • Ռուսաստան՝ 22,2 մլն դոլար,
  • Ղրղզստան՝ 17,8 մլն դոլար,
  • Բելգիա՝ 16,5 մլն դոլար,
  • Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 6,6 մլն դոլար,
  • Տաջիկստան՝ 5,1 մլն դոլար,
  • Մոլդովա՝ 2,6 մլն դոլար:

Ներմուծումը ևս ռեկորդային մակարդակի վրա է՝ այս տարի երկիր է ներմուծվել 759,7 մլն դոլարի ավտոմեքենա, ինչը, ըստ Geostat-ի, ամենաբարձրն է 2009 թվականից ի վեր և 49%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը՝ 509,6 մլն դոլար։

Նշենք, որ Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ զգալի մասնաբաժին ունի ավտոմեքենաների արտահանումը. 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10,8 տոկոս և զբաղեցրել չորրորդ տեղը արտահանման խոշորագույն ապրանքախմբերում, իսկ ընդհանուր եկամուտը գերազանցել է 456,5 մլն դոլարը։