Երևանում արձանագրված կծվածության դեպքերը հիմնականում տանը պահվող շների կողմից են. Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն

Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել,որում ասվում է.

«Սիրելի Երևանցիներ տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում արձանագրված կծվածության դեպքերի մոնիթորինգի արդյունքում, պարզվել է, որ դրանք հիմնականում տանը պահվող շների կողմից են:

Ըստ հավաքագրված տվյալների` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից:

«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում նշված հասցեներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Թեժ գիծ՝ 011-514-539»: