ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեպսան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասված է․ «Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին: Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»: