Էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ֆրանսիան իրավիճակի մասին վյալները կփոխանցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որտեղ Մակրոնը ներկայումս նախագահում է:

Հայտարարության մեջ նշվում է՝ նախագահ Մակրոնը պատրաստակամ է աջակցել կողմերին, որպեսզի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:

«Նա շարունակելու է ակտիվորեն աջակցել դրան ՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- նշված է հաղորդագրությունում։