Ինչու՞ են բոլոր այլոց ունեցվածքը խլողներից միայն այս մարդուն կալանավորված պահում․ իրավապաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում է․

«Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան։ Անբացատրելի է՝ ինչու՞ բոլոր զենք-զինամթերք պահողներից, այլոց ունեցվածքը խլողներից, հարկերի վճարումից խուսափողներից միայն այս մարդուն են կալանավորված պահում։ Այս ընտրողականությունը լավ բանի մասին չի վկայում։ Հեռուստացույցով զենք-զինամթերքի հսկայական թաքստարան ցուցադրեցին, տերն ազատ է։ Մեկ ուրշից զենք-զինամթերքը վերցրեցին ու տուն ուղարկեցին։ Այլոց ունեցվածքը խլելու, յուրացնելու, մարդկանց սնանկության հասցնելու գործերով նախկին երեւելիներից ոմանց մեղադրանք է առաջադրվել՝ գործերը տեղապտույտ են տալիս, իսկ կասկածյալները հանգիստ ապրում ու իրենց զոհերին էլ հեգնում են։

Երեկ ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երեւակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան։
Երկրորդն ուշադրության արժանի է, պաշտպանության կարիք ունի»։