Սոթքից մինչև Գորիս հրթիռակոծությունը շարունակվում է․ կիրառվում են ԱԹՍ-ներ․ ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ժամը 15։00-ից 17։00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։

Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին այն մարվել է։

Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։

Հայկական կողմերի այս պահին հաստատված թիվը 105 է։

Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է Պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը։