Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Հունիսի 7-ին և 8-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, տեղեկացնում է  Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ջերմաստիճանը կնվազի և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գագիկ Սուրենյանը: