Այդ գող-ավազակները պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն․ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հորդորեց զբաղվել նրանցով․ Տեսանյութ

Այդ գող-ավազակները պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն․ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հորդորեց զբաղվել նրանցով․ Տեսանյութ
Այդ գող-ավազակները պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն․ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հորդորեց զբաղվել նրանցով․ Տեսանյութ

Երեկվանից  մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20 տոկոս զեղչը Կրթության նախարարությունը չեղարկել է․ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ըստ ընթացակարգի այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ բոլոր դիմումները հավաքել ենք և փոխանցումներ կատարել։ Ըստ հրապարակումների՝ այս կատեգորիայի մարդկանց վերաբերյալ բուհերում քաոսային իրավիճակ է, իբրև թե ապրիլյան  պատերազմի մասնակիցներին, հերթապահություն իրականացրածներին թույլ չեն տալիս քննություններին մասնակցել, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց  Արայիկ Հարությունյանը՝ շեշտով, որ թեև կա նախարարությանը զեղչի համար դիմելու հստակ ժամանակացույց, սակայն իրենք անընդհատ ընդառաջում են այս կատեգորիային պատկանող դիմումատուներին։ Նախարարի պարզաբանման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  նման լուրեր տարածողները հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ և նրանց անունները հայտնի են։ «Այդ գող-ավազակները պետք է այս երկրում իրենց լա՞վ զգան, պարոն Վանեցյան․ նրանք պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ  են ընդհանրապես․ զբաղվեք այս հարցով»,- դիմելով ԱԱԾ տնօրենին  ասաց  վարչապետը։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում