ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ՝ հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

«Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Քննարկվել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները»,- նշված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։