Եղանակը՝ Հայաստանում․օդի ջերմաստիճանը կնվազի՝ 8-11 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ի և 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-8 մ/վրկ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով: