Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը

Աշխատանքային այցով սեպտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, նույն օրը ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: