Գարեգին Բ-ն առանձին քննարկումներ կունենա ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները:Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատավական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը:

«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- գրել է Արթենյանը։

Հիշեցնենք՝ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին Էջմիածնի վեհարանում։ Դրան մասնակցել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նաև ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։