Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Կարեն Անդրեսյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամներ կողմ 67 դեմ 0 ձայներով:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 67-ը: 

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն:

2011 թվականին Անդրեասյանն ընտրվել էր ՀՀ ՄԻՊ, պաշտոնավարել մինչև 2016 թվականը:

2016-21 թթ. կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ, զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ:

2021 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Պաշտոնավարումը դադարեցրել է վերջերս: