Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ 

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: