Երեք հարյուր հազար եվրո` Սյունիքի մարզին. մարզպետը Ֆրանսիայում ներկա է եղել ծրագրի հաստատմանը 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդը երեկ  լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300.000 եվրո հատկացնելու նախագիծը:

Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։

Քվեարկությանը ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։