Զինված անձինք կրակ են բացել Իրանի Շահ Չերահի դամբարանի մոտ

Զինված անձինք կրակ են բացել Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս տասը մարդ տուժել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով ISNA գործակալությունը: 

Կրակողներից երկուսը բերման են ենթարկվել, պարզաբանում է գործակալությունը։