Քրեադատավարական նորմերի խախտումների հիմքով պաշտոնից ազատում Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով, ազատվել է զբաղեցրած պաշտոններից: