Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը և Յուրի Խաչատորովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ հայտներ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Դանիելյանն ասաց, որ որոշեց ինքնաբացարկի միջնոդրությունը մերժել: Ըստ նրա՝ որոշումը ենթակա չէ բողոքարկման: