Սեմյոն Պեգովի ոտքի մի մասը հեռացրել են

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է.

«Հարկ եմ համարում հայտնել հետևյալը:

Այո,իսկապես հեռացրել են իմ ոտքի մի մասը,բայց ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։Սա իր տեսակի մեջ առաջին փորձն է:

Առջևում սպասվում է բարդ վիրահատություն,բայց ամեն ինչ շատ դրական է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեգովը Դոնեցկում ականի պայթյունից վիրավորում է ստացել: