Քաղաքապետարանը տրանսպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն արդեն ուղարկել է կառավարություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոսով, ապա 50 տոկոսից ավելին»,- ասաց Մարությանը:

Երևանի քաղաքապետը նշեց, որ ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է անհրաժեշտ: