Կորկոտի փառատոն՝ Կապանի Շիկահող բնակավայրում.համայնքապետարան

Կապանի համայնքապետարանը նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին, սիրով հրավիրում է բոլոր բոլորին Կապան համայնքի Շիկահող գյուղական բնակավայր (վարչական շենքի հարևանությամբ), որտեղ կանցկացվի արդեն բարի ավանդույթ դարձած կորկոտի փառատոնը։Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից:


Ի դեպ, Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ կորկոտը ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ որպես կապանյան ավանդական ուտեստ:


Փառատոնին յուրահատուկ ձևով կներկայացնենք արդեն իսկ մեր ավանդական ճաշատեսակը՝ կորկոտը, որի հիասքանչ համը փորձողը երբևէ չի մոռանա։


Փառատոնը նպատակ ունի ապահովել կապանյան ավանդական ուտեստի՝ կորկոտի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը։


Փառատոնի շրջանակներում Ձեզ սպասվում են վառ տպավորություններ, բազում անակնկալներ և այս ամենը՝ համեմված ազգագրական երգ ու պարով։
Դե ինչ, սպասում ենք բոլորիդ՝ միասին համտեսելու կապանյան խոհանոցի ամենահամեղ և յուրահատուկ ուտեստներից մեկը։